Առողջապահություն 1.2010
Մեղվաբուժություն` ապիթերապիա
Միայն բնությունն է բուժում այն դեպքում,
եթե նրան տրված է այդ հնարավորութունը:
Հիպոկրատ
Ապիթերապիան մարդու հիվանդությունների բուժումն է մեղվի խայթոցով և մեղվաբուժության կենսաբանորեն ակտիվ մթերքով (մեղր, պրոպոլիս, էգ մեղվի մայրական կաթ, ծաղկափոշի, մեղուների հավաքած, բայց չմշակած ծաղկափոշի (տպՐչՈ), մեղրամոմ, մեղվի թույն և այլն): Դեռևս հին հույները մեղրն անվանում էին «աստվածների շնորհ»:
Մեղուն անդադար աշխատում է իր ընտանիքի համար: Իր խպիպը նեկտարով լցնելու համար նա գրեթե 1000 բույսի է «այցելում», այնուհետև մոտավորապես 20 րոպե հավաքած ծաղկափոշին հարստացնում է ֆերմենտներով (խմորիչ, մակարդ): Փեթակում շարունակվում է նեկտարի մշակումը: Մեղրի հասունացման նպատակով մեղուները նեկտարի կաթիլը մինչև 80 անգամ տեղաշարժում են փեթակում:
Մեղուներն իրենց թևիկների թրթռոցով փեթակում ապահովում են մշտական ջերմաստիճան` մինչև 1 աստիճանի ճշգրտությամբ: Ջերմաստիճանի բարձրացման դեպքում նրանք օդի հոսքն ուղղում են դեպի մեղրահացը (րՏՑօ), իջնելու դեպքում, ընդհակառակն, դեպի դուրս: Փեթակը մեղրի, էգ մեղուների մայրական կաթի, չմշակված մեղրի արտադրության, ինչպես նաև մայր մեղուների ու մեղուների աճեցման քիմիական ֆաբրիկա է:
Մեղրի և դրանից պատրաստած մթերքի բուժիչ հատկությունների մասին հիշատակել են դեռևս անտիկ շրջանի գիտնականները` 7-9 հազար տարի առաջ: Մեղվաբուժությունը զարգացած էր Ասորեստանում, Եգիպտոսում, Հնդկաստանում, Չինաստանում, Հին Հունաստանում, Հռոմում, Պաղեստինում, Արաբիայում, Հայաստանում: Եգիպտական բժշկական հին գրքերից մեկում, որը գրվել է 3500 տարի առաջ, նշված են ստամոքսի, թոքերի, երիկամների, աչքերի, մաշկի և մի շարք այլ օրգանների հիվանդությունների բուժման վերաբերյալ խորհուրդներ:
Ավելի քան 4000 տարի առաջ Հնդկաստանում մեղրով բուժել են մի շարք հիվանդություններ: Չինական ամենահին բժշկական գրքում նշված է, որ «Մեղրի երկարատև օգտագործումը կոփում է կամքը, մարմնին տալիս է թեթևություն, պահպանում երիտասարդությունը, երկարացնում կյանքի տևողությունը»:
Հայերը դեռևս հին ժամանակներից զբաղվել են մեղվաբուժությամբ, մեղուներին համարելով երկրագնդի ամենահին էակները: Այդ մասին են վկայում պեղումների ժամանակ հայտնաբերված հին հուշարձանները: Դրանք քարանձավներում պատկերված նկարներ են, հայկական մետաղադրամներ, կնիքներ ու մատանիներ, որոնց վրա մեղու է պատկերված:
Հին Հայաստանում օգտագործվել է ոչ միայն կովկասյան ցեղին պատկանող դեղին մեղուների արտադրանքը, այլև կիսավայրի մեղուներինը, որոնք մինչև օրս էլ հանդիպում են հանրապետության որոշ տարածքներում: Հայկական մեղվաբուծության մասին իրենց աշխատություններում նշել են անտիկ շրջանի բազմաթիվ պատմիչներ` Քսենոֆոնտը, Ստրաբոնը (I դար մ.թ.ա.), Էլիան, հռոմեացի պատմիչ Դիոդորոս Սիցիլիացին: Զարգացած մեղվաբուժության մասին են վկայում նաև հայ պատմիչներ Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդը, Մովսես Խորենացին, Եզնիկ Կողբացին և այլք:
Ապիթերապիան ներկայումս ինտենսիվ զարգացում է ապրում ամբողջ աշխարհում: Մշակվել ու արդեն կիրառվում են մեղվաբուժության արտադրանքի հարյուրավոր դեղաձևեր:
Ամեն տարի անցկացվում են ապիթերապևտների միջազգային համաժողովներ: Առաջինը տեղի է ունեցել 1897թ., 100 տարի անց միայն` 35-րդ հոբելյանականը, 1997-ին` Անտվերպենում (Բելգիա):
Ճապոնիայում գործում է բժիշկների հզոր կազմակերպություն, որը զբաղվում է բազմաթիվ հիվանդություններ բացառապես մեղուների խայթոցներով բուժելու ուղղությամբ:
Հարկ է նշել, որ Ռուսաստանում, որտեղ դեռևս վաղ ժամանակներից զարգացած է մեղվաբուծությունը, էգ մեղուների կաթի և մեղվի թույնի բուժիչ հատկությունների վերաբերյալ աշխարհում առաջինը սկսեցին գիտական հիմունքներով հետազոտություններ կատարել: Գյուղառևտրի նախարարությանն առընթեր ստեղծվել է ապիթերապիայի միջգործակալային համակարգող խորհուրդ, որում ընդգրկվել են նախարարությունների և գործակալությունների ներկայացուցիչներ, իսկ 1992-ից սկսած մեղվաբուծության ԳՀԻ-ի հիման վրա ամեն տարի անցկացվում են ապիթերապիայի հարցերին նվիրված միջազգային գիտաժողովներ:
Մեղվաբուժության զարգացման հիմք են ծառայել մեղվամթերքի մի շարք արժեքավոր հատկությունների հայտնագործումը` հակամանրէային, ցավազրկող, կենսախթանիչ, հակաբորբոքային և այլն:
Նման հատկություններով է պայմանավորված այս մթերքի բուժական բարձր արդյունքը սիրտանոթային, նյարդային-կաթվածային, ստամոքսաաղիքային, լյարդի, երիկամների, ռևմատիզմի, թոքերի հիվանդությունների դեպքում: Այս ցանկը կարելի է դեռ երկար շարունակել: Կարևորն այն է, որ այդուհանդերձ մարդու օրգանիզմի վրա ոչ մի վտանգավոր ազդեցության մասին չի հիշատակվում:
Մեղվամթերքն ունի նյութափոխանակությունը կարգավորող, արյունաստեղծումը ինտենսիվացնող, օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաներն ամրապնդող, երեխաների ֆիզիկական և մտավոր զարգացումն արագացնող հատկություն և այլն:
Այսօր բժիշկն ու դեղագործը ինքնուրույն կարող են գնահատել մեղվամթերքի այս կամ այն հնարավորությունը, գիտենալով դրանց բաղադրությունը և կենսաբանական ու բուժական հատկությունները:
Այսպես, եթե մեղրը հիմնականում պարունակում է մոնոշաքարներ (գլուկոզա և ֆրուկտոզա` 40-ական %) և օրգանական թթուներ, ապա այն անհրաժեշտ է այն դեպքում, երբ պահանջվում է էներգաստեղծման պրոցեսների արագացում: Եթե ծաղկի փոշին պրոտեինի և լիպիդների հիմնական մատակարարն է, ընդ որում` հարուստ բազմաթիվ անփոխարինելի ճարպային թթուներով, ապա առաջին հերթին այն անհրաժեշտ է սնուցման խանգարումներով հիվանդներին: Եթե ակնամոմը (պրոպոլիս) տոնուսը բարձրացնող բազմագործառնային անտիբիոտիկ է, ապա այն անհրաժեշտ է վարակական և բորբոքային հիվանդությունների դեպքում:
Մեղվի կաթում կան բաղադրիչներ, որոնք չեն հանդիպում բնական ուրիշ մթերքում և որոնք մեղվին հնարավորություն են տալիս երկարակյաց պտղատու մայր դառնալ, ինչը արդարացնում է այդ կաթի օգտագործումը գերիատրիայում:
Մեղվամթերքի ֆիզիոլոգիական հատկությունների բազմաթիվ մեխանիզմներ բացահայտվել են: Մասնավորապես պարզվել է, որ էգ մեղվի կաթի, ակնամոմի, մեղվի թույնի` մարդու օրգանիզմ ներթափանցման արդյունքում նեյրոէնդոկրինային համակարգը ակտիվանում է և կարգավորվում:
Պարզվել է, որ մեղրը բարձր կալորայնությամբ խտացված մթերք է, որն իր բաղադրությամբ մոտ է արյան պլազմային և իր քիմիական բաղադրությամբ զգալիորեն տարբերվում է սննդամթերքից: Մեղրի քիմիական և կենսաբանական բաղադրության մեջ մտնում են օրգանիզմի համար կարևոր 70-ից ավելի նյութեր ու տարրեր:
Բժիշկները խորհուրդ են տալիս առավոտյան և ճաշին ուտել 30-ական, երեկոյան` 40 գրամ մեղր: Ապիթերապիայի միջոցներին են դասվում`
- էգ մեղվի կաթը (խորհուրդ է տրվում օգտագործել որպես օրգանիզմի պաշտպանական ուժերը խթանող, հյուսվածքների վերականգնման գործընթացն արագացնող և հիշողությունը լավացնող արդյունավետ միջոց, հատկապես աթերոսկլերոզի ժամանակ),
- բոռի (արու մեղու) կաթը (գերոնտոլոգիայում օգտագործվում է որպես էներգախթանող, կազդուրիչ և երիտասարդացնող միջոց),
- չմշակված ծաղկափոշին (կարգավորում է ներզատական գեղձերի աշխատանքը, խորհուրդ է տրվում տղամարդու և կնոջ անպտղության դեպքում),
- մեղվի ծաղկափոշին մեղուները կրում են հետևի ոտիկներով (լավացնում է ախորժակը, վերականգնում ֆիզիկական ուժերը, խթանում մտավոր աշխատանքը, ունի անտիբիոտիկին բնորոշ ներգործություն, նպաստում է հասակի աճին, օգտագործվում է երեխաների ստամոքսաաղիքային տրակտի խանգարումների և շագանակագեղձի հիվանդության բուժման նպատակով),
- մեղրամոմը (օգտագործում են հայմորյան խոռոչների բորբոքումների, ասթմայի, խոտատենդի, ալերգիկ հարբուխի բուժման նպատակով),
- ակնամոմը (ներգործության լայն սպեկտրով բնական անտիբիոտիկ է, օգտագործվում է դաշտանային պարբերաշրջանների կարգավորման, արգանդի հավելումների սուր և խրոնիկական բորբոքային պրոցեսների ժամանակ, ինչպես նաև ստոմատոլոգիայում):
Մեղվի թույնը` ապիտոքսինը, պատկանում է ժողովրդական բժշկության հնագույն միջոցների շարքին: Այն վտանգավոր է (թունավոր) ինչպես մարդու, այնպես էլ կենդանիների ու միջատների համար, քանի որ մեծ քանակությամբ ընդունելու դեպքում կարող է առաջացնել շարժողական կաթված:
Չնայած թույնը կարող է ծանր հետևանքներ ունենալ, ընդհուպ մինչև մահ, չափավոր քանակներով այն մի շարք հիվանդությունների բուժման կարևոր միջոց է, որոնք դժվար են բուժվում դեղամիջոցներով:
Մեղվի թույնի մեջ պարունակվող բազմաթիվ ակտիվ բաղադրիչների առկայության շնորհիվ դրա կիրառումը նպաստում է արթրիտների, կանանց սեռական օրգանների խրոնիկական բորբոքային հիվանդությունների բուժմանը:
Ծայրամասային նյարդային համակարգի հիվանդությունների (նևրալգիա, միոզիտներ, պոլինևրիտներ և այլն), ռևմատիզմի, ռևմատոիդ արթրիտների ժամանակ խորհուրդ է տրվում անցկացնել համալիր բուժում մեղվի թույնով ու էգ մեղվի կաթով, ընդ որում, բուժական արդյունքը զգալիորեն ուժեղանում է, օրգանիզմի պաշտպանական ուժերը` մեծանում: Մեղվի թույնը օրգանիզմ են ներմուծում խայթոցի, ապիտոքսինի ներմաշկային կամ ենթամաշկային ներարկման եղանակով, երբեմն օգտագործում քսուկների ձևով:
Մեղվի թույնից ստացվում են հետևյալ պատրաստուկները` ապիզատրոն, ապիտոքսին, վիրապին, վենապիոլին, ապիտրին, ֆորապինսաբլ:
Այսպիսով, ապիֆիտոթերապիան ֆիտոթերապիայի նոր ուղղություն է, որն ուսումնասիրում է տարբեր դեղաբույսերի հատկություններն ու ազդեցությունը` համակցված մեղվամթերքի հետ:
Լուսինե
06.08.2014
Մեդ-Պրակտիկ
29.07.2014
Հարգելի Լուսինե, այս դեպքում հարկավոր է դիմել անոթաբանի, և ոչ ամենևին մեղվաբուժության օգնությանը:
Լուսինե
25.07.2014
Մեդ-Պրակտիկ
25.07.2014
Հարգելի Լուսինե, հստակեցրեք, թե անոթային ինչ հիվանդություն ունեք: Իրականում անոթային հիվանդությունները բազմաթիվ են ու տարբեր: Ապիթերապիան` մեղվաբուժությունը, ոչ բոլոր անոթային հիվանդությունների դեպքում է ցուցված:
Լուսինե
22.07.2014
Մեդ-Պրակտիկ
27.12.2013
Հարգելի Լիլիա, բարև Ձեզ, ներարկման համար մեղվի թույնից պատրասված միջոցները կարող եք ձեռք բերել դեղատներից:
Լիլիա
21.12.2013
Կարդացեք նաև
Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ հոգաբարձուների խորհրդի հունվարյան նիստի օրակարգում նոր նախագահի ընտրության և կատարված ու կատարվելիք աշխատանքների հաշվետվության հարցերն էին...
Ըստ DOTS ծրագրի, ուսումնասիրվել են ՏՄ-ով 74 հիվանդների (29 երեխա, 45 չափահաս) հիվանդության կլինիկական ընթացքի առանձնահատկությունները: Նրանք 1998-2007թթ. բուժվել են ՀՀՏԴ-ի մանկական և արտաթոքային բաժանմունքներում...
Պատմական ակնարկ
Որպես ցավազրկող միջոց, մեթադոնը հայտնագործել են գերմանացի գիտնականներ Բոկմյուլը և Էրխարտը, Գերմանիայում, երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին...
Ալկոհոլային էմբրիոֆետոպաթիաներն առաջանում են, եթե հղիության ընթացքում կինն օգտագործում է էթիլալկոհոլ (էթիլսպիրտ` C2H5OH): Պտղի ալկոհոլային համախտանիշն առաջին անգամ նկարագրել է Լեմոինը (Lemoine Portal, 1968թ.)...
2009 թվականի դեկտեմբերի 8-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի (ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի ԿՀԿ) հիմնադրման 20-ամյակին նվիրված «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արդիական հարցերը» թեմայով միջազգային կոնֆերանսը...
2005թ. Հայաստանը պաշտոնապես միացավ Բոլոնիայի գործընթացին` պատասխանատվություն ստանձնելով դառնալ եվրոպական բարձրագույն կրթական կազմավորվող տարածքի մի մասը...
Բնության հակասությունները մեր կողմից դեռևս չբացահայտված օրինաչափություններ են:
Հակասության ազդեցությունից կարելի է խուսափել, եթե նրա ծագման պատճառներին տիրապետելու միջոց գտնես...
Հասարակական և գրական աշխարհում` բազում գրքերում, հանդէսներում եւ առանձին յօդուածներում հանդիպում ենք բժշկագիտութեան թեկնածու, հոգեբոյժ, թմրաբոյժ, բանաստեղծ, ազգագրագէտ, մանկավարժ, հասարակական գործիչ...
Թոքերի քաղցկեղից աշխարհում տարեկան մահանում է 1,3 մլն մարդ, քանի որ հիվանդությունը հաճախ ուշ է ախտորոշվում, երբ հաջող բուժման շանսերն այդ փուլում կտրուկ նվազած են լինում...
Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց ուռուցքային հիվանդությունների շարքում գրավում է երկրորդ տեղը: Ամեն տարի այն 250000 մարդու կյանք է խլում: Ամերիկացի գիտնականների կարծիքով դրա պատճառը, հավանաբար, մկների լեյկոզն է...
1735թ., 275 տարի առաջ, Նոր Ջուղայում ծնվել է XVIII դարի ճանաչված բժիշկ Պետրոս Քալանթարյանը: 1751թ. մեկնել է Ռուսաստան, մինչև 1760թ. ապրել Աստրախանում...
Հոգեբույժ Հարություն Մինասյանի «100 ՀԱՅ ՀՈԳԵԲՈՒՅԺՆԵՐ» շարքի Ա, Բ գրքերը (2002, 2004, 2005) ջերմորեն ընդունվեցին մասնագետների կողմից, ինչը խթան հանդիսացավ հեղինակի համար գրելու նաև այս` թվով Դ գիրքը...
Այս հոդվածը նպատակ ունի ընթերցողին ծանոթացնելու մարդու իմունային համակարգին, որի շնորհիվ մեր օրգանիզմն օժտված է հակազդելու մի ամբողջ շարք` մասնավորապես բակտերային, վիրուսային ծագում ունեցող հիվանդությունների և դրանցից պաշտպանվելու հատկությամբ` իմունիտետով...
Յուրատեսակ պայմաններում գոյանում են պզուկների նաև այլ ձևեր (նորածնային, կայծակնային, քլորային, դեղային, յուղային, արևային և այլն)...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն